Դեկտեմբերի 6-ին Վարշավայի«Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց ակումբի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, տոնավաճառից առաջացած հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը իր ակտիվ մասնակցությունը բերեց բարեգործական միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Հայկական ցուցասրահը ներկայացված էր ձեռագործ ավանդական ազգային հուշանվերներով, հայկական կոնյակով, Լեհաստանում բնակվող հայ արվեստագետների գործերով: