AM
12 February 2002 - 18:37 AMT

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

Այսօր կայացավ Դաշնակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությունների, օրենսդրական դաշտում համագործակցելու հետ առնչվող հարցեր: ՀՀԿ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ ՀՅԴ պատվիրակությունը` կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Զրուցակիցները քննարկել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ընտրական օրենսգրքում կատարվելիք ուղղումները եւ կուսակցությունների մասին օրենքը: Կողմերը նշել են այն փաստը, որ կուսակցությունների դիրքորոշումներն ընդհանուր առմամբ համընկնում են:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: