AM
12 February 2002 - 18:58 AMT

ԵՐԿՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԻՆԳ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Նախորդ կիրակի Մերձմոսկովյան Լուխովիցկու շրջանի Պսոտինո գյուղում կեսօրին մոտ սեփական տներից մեկում հայտնաբերվել են հինգ մարդկանց դիակներ: Անհայտ անձիք գազանաբար սպանել են հինգ մարդու` 35-ամյա տեղի բնակչուհուն, նրա անչափահաս աղջկան, եւս երկու տղամարդու եւ մեկ կնոջ, որոնց ինքնությունը իրավապահ մարմիններն առայժն չեն բացահայտել: Մարդասպանները գործել են դանակներով եւ ամենաքիչը մեկ կացինով: Զոհերից մեկի դին մասնատված էր մանր կտորների: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, իրավապահ մարմինների նախնական վարկածի համաձայն, հինգ մարդկանց սպանության մասնակիցները երկու ադրբեջանցի են: Արդեն կազմված են հանցագործների բանավոր դիմանկարները, սակայն հետաքննության շահերից ելնելով, նրանց անուններն ու ազգանունները գաղտնի են պահվում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: