Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ անհամապատասխան գնահատական են տալիս 2008թ. մարտի 1-ի դեպքերին` ասելով, որ մարտի 1-ի էջն արդեն փակ է: Այն չի կարող փակ լինել, քանի դեռ մարդասպանները չեն գտնվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նա քննադատեց նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մանվել Բադեյանի հայտարարությունը, որով վերջինս մարտի 1-ի անկարգությունները ներկայացրեց որպես քաղաքացիական պատերազմ, մինչդեռ իրականում դա ընդդիմության բախումն էր լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների հետ»,- նշեց Ալավերդյանը: Նրա խոսքով, նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի էջը դեռեւս փակ չէ:






