«Փառքի հուշարձանի» ոչնչացումով վրացական իշխանությունները փորձում են ջնջել մեր օրերի ընդհանուր պատմության հետքերը: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ընթացքում ասել է Համագործակցության եւ ժողովրդավարության ինստիտուտի փարիզյան բաժնի ղեկավար Նատալյա Նարոչնիցկայան:
ՌԴ-ն Պետդումայի հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի տեղակալ սերգեյ Մարկովը անվանել է այդ ակցիան բարբարոսական եւ ընդգծել է եվրոպական կառույցներում վրացական իշխանությունների «բարբարոսական վարվելակերպի» հարցի բարձրացման անհրաժեշտությունը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պետեր Մամրաձեն հայտարարել է, որ Քութայիսիի հուշարձանը կվերականգնվի, եւ դրա հետ մեկ տեղ մատուռ կկառուցվի այդ բարբարոսական ակտի զոհերի հիշատակին: