AM
23 Դեկտեմբեր 2009 - 09:31 AMT

Խորհրդարանական հանձնաժողովը կանխամտածված խեղաթյուրել է 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձության փաստերը

2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ԵԽԽՎ-ի դիտարկման խմբի զեկույցից կարելի է եզրակացնել, որ խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը գլխավում էր Սամվել Նիկոյանը` միակողմ էր եւ պաշտպանում էր իշխանությունը, խուսափելով քննադատությունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ (ՀԱԿ) Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, հանձնաժողովը խեղաթյուրել է 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձության փաստերը: «Հանձնաժողովը կանխամտածված խեղաթյուրել է փաստերը եւ դրա համար ՀԱԿ-ը դատապարտում է նրա գործունեությունը: Զեկույցում չկար ոչ մի խոսք 15 քաղբանտարկյալների մասին, իսկ օմբուդսմենը չի կատարում իր պարտականությունները: ՀԱԿ-ը առաջարկում է, որպեսզի այդ գործին միանան արտասահմանցի փորձագետներ, ինչը թույլ կտա հանձնաժողովի աշխատանքը ավելի բաց դարձնել», – ասել է նա: