AM
23 Դեկտեմբեր 2009 - 11:22 AMT

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումը գնալով ուժեղանում է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումը գնալով ուժեղանում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

«Կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւս մեկ լծակ է ավելացել», – նշել է Զուրաբյանը, ավելացնելով, որ Թուրքիան այնուամենայնիվ կարողացավ օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, որպես Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճնշման միջոց: