Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր դժգոհությունն է հայտնել 2009թ. իրականացված ծրագրերից: «Հայաստանի Գրողների միությունն իր առջեւ երկու գլոբալ նպատակներ է դրել. միջազգային կապերի հաստատում եւ գրական աշխարհի ու ընթերցողների միջեւ ճգնաժամի հաղթահարում: Հենց այդ նպատակներին հասնելու համար մենք համաձայնագրեր ենք ստորագրել 10 զանազան երկրների Գրողների միությունների հետ համագործակցության մասին, մի քանի եվրոպական երկրների մայրաքաղաքներում ընթերցողների հետ հանդիպումներ ենք կազմակերպել: Ավանդական է դարձել «Հայ գրականության օրերի» անցկացումը Ռուսաստանում եւ Վրաստանում»,- նշեց Լեւոն Անանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Գրողների միությունը մեծ կարեւորություն է տալիս Գրական քարոզչության կենտրոնի ստեղծմանը, ինչը կնպաստի գրական աշխարհի ու ընթերցողների միջեւ ճգնաժամի հաղթահարմանը:
«Գրական ԶԼՄ հիմնադրամի ստեղծման նպատակով Հայաստանի Գրողների միությունը գրավոր ձեւով դիմել է Հայաստանի եւ Ռուսաստանի 10 հայ ձեռնարկատերերի: Դրական արձագանքների դեպքում մենք կփորձենք բարձրացնել ոչ միայն «Գրական թերթի», այլեւ մյուս գրական ԶԼՄ որակը»,- հաղորդեց Հայաստանի Գրողների միության նախագահը: