2010թ. Հայաստանի գրողների միության շենքի դահլիճը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ կհագեցվի նորագույն ձայնային ու լուսային տեխնիկայով, ինչպես նաեւ կկահավորվի, դեկտեմբերի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
«Վերանորոգման երրորդ փուլը կավարտվի ընթացիկ տարում, սակայն այդ ուղղությամբ դեռեւս ամեն չի արված»,-ասել է Անանյանը:
Ըստ նրա, լայնածավալ աշխատանքներ կատարելու համար այս դահլիճի կահավորումն ու հագեցումը տեխնիկայով մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել դահլիճը: