AM
23 December 2009 - 15:49 AMT

Ամանորյա տոները կսկսվեն դեկտեմբերի 25-ն եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը

«Գլխավոր տոնածառի լույսերը վառելուն պես կսկսվի ամանորյա տոնակատարությունների միջոցառումների շարքը», – մամլո ասուլիսում ասել է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշել է, որ տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 25-ն եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը:

Նա նաեւ նշել է, որ այս անգամ տոնակատարությունը կազմակերպելու համար միջոցները տրամադրել են ոչ թե պետբյուջեից, այլ տարբեր կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից, որոնք սիրում են Երեւանը: