AM
11 February 2002 - 18:43 AMT

ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿՕԳՏՎԵՆ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը խոստացավ` երեք տարվա ընթացքում կրճատել բջջային կապի սակագները մինչեւ 11 ցենտ` մեկ րոպեի համար: (Այժմ բջջային հեռախոսով մեկ րոպե խոսելն արժե 18 ցենտ): Նրա խոսքերով` դա թույլ կտա բջջային կապի բաժանորդների թիվը հասցնել մինչեւ երեք հարյուր հազար: «ԱրմենՏելի» ղեկավարը հայտնեց, որ մինչեւ այս տարվա վերջ բջջային կապից կարող են օգտվել ողջ երկրում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: