Դեկտեմբերի 25-ն Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) տեղի կունենա մատենագետ Հովհաննես Պետրոսյանի անվան սրահի բացումը: Սրահը կգտնվի գրադարանի հինգերորդ հարկում:
Սրահի բացման արարողությանը ներկա կլինեն գրողներ, մատենագետներ, Հովհաննես Պետրոսյանի հարազատները եւ բարեկամները, հաղորդում է գրադարանի մամլո ծառայությունը: