Դեկտեմբերի 24-ն «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի կունենա հանդիպում ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային թատրոնի ղեկավար, դերասան Սոս Սարգսյանի հետ:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կստանան շփվել դերասանի հետ:
Ինչպես հաղորդում է կենտրոնի մամլո ծառայությունը, հանդիպումները արվեստի գործիչների հետ «Նարեկացի» կենտրոնում կկրեն շարունակական բնույթ:
Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ-ն հոկտեմբերի 24-ն, Ստեփանակերտ քաղաքում: 1954 թ-ն ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1990 թթ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանն էր: Կինոյում սկսել է նկարահանվել 1959 թ-ց: