AM
24 December 2009 - 13:08 AMT

Հայկական խաչքարերի ճեպանկարները կցուցադրվեն Մոսկվայում

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Խաղաղարար» համաշխարհային միության կողմից: Այն կսկսվի դեկտեմբերի 29-ն եւ կշարունակվի մինչեւ 2010 թ-ի հունվարի 12-ը: «Ես իրավունք ունեմ ցուցադրել միայն 3 ճեպանկար եւ լուսանկար, սակայն ես ինձ հետ շատ գործեր կվերցնեմ եւ կփոխեմ նրանց յուրաքանչուր 2-3 օրը մեկ: Երբ ես հայտնեցի այդ ցուցահանդեսի կազմակերպիչներին, նրանք ասացին, որ ես մտածում եմ որպես իսկական հայ», – ասել է խաչքարերի վարպետ Վարազդատ Հարությունյանը:

Վարազդատ Հարությունյանը մոտ 400 խաչքարերի հեղինակ է, որոնց թվում են ավանդական եւ նորարարական գործեր: «Արվեստը միշտ առաջացրել է վիճաբանություններ, սակայն, ո՞վ կարող է վիճել խաչքարի հետ: Դա ամենախորհրդավոր երեւույթներից է», – ասել է նա:

Նա հայտնել է, որ մտադիր է պահպանված գծագրերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ վերականգնել Ջուղայի լավագույն խաչքարերը: