AM
24 December 2009 - 15:42 AMT

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին

Իր նիստումկառավարությունըհավանություն էտվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին:

Որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը:

Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգը եւ աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման ուղեցույցը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման եւ այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման ապահովմամբ: