AM
25 December 2009 - 12:32 AMT

ՀՀ կառավարությունը դեռ պատրաստ չէ իր վրա վերցնել լրացուցիչ սոցիալական պարտավորություններ 2010 թ-ն

ՀՀ կառավարությունը դեռ պատրաստ չէ իր վրա վերցնել լրացուցիչ սոցիալական պարտավորություններ 2010 թ-ն , հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամփոփելով 2009 թ-ի արդյունքները: «2009 թ-ն մենք ավելացրեցինք պետբյուջեի ծախսերը շուրջ 100 մլրդ դրամով, եւ ծախսեցինք 900 մլրդ դրամով ավելի 2008 թ-ի 810 մլրդ դրամի դիմաց: Այդ միջոցները ուղղված էին տնտեսության տարբեր հատվածների խթանման եւ սոցիալական լարվածությունը փափկացնելու համար», – ասել է նա: Ընդ որում վարչապետը ավելացրել է, որ ճգնաժամը դա այնպիսի երեւույթ է, որը շատ դժվար է կանխատեսել, եւ կառավարությունը ձեռնպահ է մնում իր վրա լրացուցիչ պարտավորություններ վերցնելուց 2010 թ-ն: Նա նաեւ նշել է, որ 2010 թ-ն չեն լինի կենսաթոշակների եւ թոշակների վճարման ուշացումներ:

Վարչապետը հիշեցրել է, որ 2009 թ-ի ընթացքում 16 % աճել են թոշակները եւ 11 %-ով աշխատավարձերը: Բացի այդ վերանորոգվել եւ կառուցվել է 415 կմ գյուղական եւ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներ: Վերականգնվել է 300 կմ ոռոգման համակարգեր: 2010 թ-ին նախատեսվում է կառուցել 500 ջրմուղ. «քանի որ ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է»: