AM
25 December 2009 - 16:47 AMT

Արամ Հարությունյան. «2009 թ. բնության պահպանության վերաբերյալ մի շարք օրինագծեր են մշակվել»

Հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որը սահմանում է մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի թույլատրելի չափը (տարվա ընթացքում 200 մլն քմ), ինչն էլ հնարավորություն է տվել 60 հազ. գրանցված կազմակերպություններից գրանցել 1200-1300 կազմակերպությունների, որոնց արտանետումները կազմում են 92-95 %:

«Հայաստանում գործում է օդի աղտոտման մոնիտորինգի 6 կայան, որից 4-ը գտնվում է Երեւանում, մեկը` Ալավերդիում, իսկ մեկը` Ծաղկաձորում», – դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշել է, որ տարածության աղտոտվածության մակարդակը որոշող կայանը, որ գտնվում է Ամբերդում, Նորվեգիայում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում մտել է 68 երկրների լավագույն կայանների վեցնյակում:

2009 թ. բնապահպանության նախարարությունը մշակել է մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են հատուկ պահպանվող տարածքներին, իսկ դրանց թիվը Հայաստանի տարածքում մոտ 12% է (374 հազ. հա): Այս տարի ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր դաշտը ընդարձակվել է 76,1 հազ. հա եւ դրանց պահպանման համար պետբյուջեից հատկացվել է 41,8 մլն դրամ: