AM
8 February 2002 - 19:03 AMT

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԸ ԴԻՄԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը հաստատեց տվյալներն այն մասին, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է նամակով գլխավոր դատախազին` «ԱրմենՏել» ընկերության կողմից, հանրապետության կառավարության հետ բանակցությունների ընթացքում սակագնային քաղաքականության ոլորտում ձեռք բերված, պայմանավորվածությունները միտումնավոր խախտելու կապակցությամբ: Խոսքը գնում է իրավաբանական անձանց վերբերող սակագնային դրույքներին ավելացված արժեքի հարկի գումարման մասին: Վարձը հաշվարկելիս` ընկերությունը գումարում է ԱԱՀ, չնայած այն բանին, որ երկկողմ ստորագրված պայմանագրում սակագները նշվել են հարկը հաշվի առնելով: Գործը գտնվում է գլխավոր դատախազության պետության շահերի պաշտպանության վարչության վարույթում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: