Բաքվից թափանցող լուրերի համաձայն, Ադրբեջանի նախագահի առողջական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում բժիշկների մոտ: Ինչպես հայտնի է, ներկայումս նա բուժման կուրս է անցնում Քլիվլենդի հիվանդանոցում, որտեղ մեկ տարի առաջ իրականացվել էր աօրտա-արյունաբեր անոթների շունտավորման վիրահատություն: Բաքվում հրապարակվող «Ազադլիգ» թերթի տվյալներով, նախագահի որդին երեկ շտապ մեկնել է ԱՄՆ `հորը տեսակցելու նպատակով: Թերթը Իլհամ Ալիեւի շուտափույթ մեկնումը Քլիվլենդ բացատրում է պետության ղեկավարի առողջական վիճակի վատթարացմամբ: Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւը անսպսելի հրաժարվել է նախատեված այցից Վաշինգտոն, որտեղ նա պետք է հանդիպեր ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: