AM
29 December 2009 - 07:10 AMT

Իրինա Ալեգրովան պարգեւատրվել է հայ արվեստում ունեցած ավանդի համար

Ռուսաստանցի հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան Armenian Music Awards 2009-ի 10-րդ արարողության շրջանակներում պարգեւատրվել է «Հայ արվեստում ունեցած ավանդի համար»:

Armenian Music Awards 2009-ի արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Nokia Theatre թատրոնի «Գիբսոն» ամֆիթատրոնում: Արարողությանը մասնակցելու համար հավաքվել են հայ էստրադայի գրեթե բոլոր աստղերը, իսկ գլխավոր հյուրերն էին Շառլ Ազնավուրն ու Իրիան Ալեգրովան:

Երգչուհու պատասխան նվերը հանդիսացավ «Հայաստան, ես կվերադառնամ քեզ մոտ» երգը: