Հայաստանում ամանորյա տոներին դարձյալ անցկացվելու են «Բարի Ձմեռ պապ» ծրագիրը: Այն անցկացվելու է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում եւ մասամբ` Երեւանում:
Այս աննախադեպ ծրագիր է, որի շրջանակներում մինչեւ հունվարի 13-ը անցկացվելու են մի շարք զվարճալի միջոցառումներ` Վայք քաղաքի արհեստական անտառում ստեղծվելու է Ձմեռ պապի ճամբարը, որտեղ Վայք քաղաքի եւ գյուղական 17 համայնքների երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա միջոցառումներ` հանդեսներ, մուլտֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ եւ կտրվեն նվերներ:
Հաշմանդամ երեխաների բնակարաններ կայցելեն Ձմեռ պապերը` ձիերին լծված սայլակներով եւ նվերներով: Ծրագրի նպատակն է` ամրապնդել երեխաների հավատը Ձմեռ պապի հանդեպ, ինչպես նաեւ շահառուներ ներգրավել, որոնք կազմակերպիչների հետ միասին կարող են ուրախություն պարգեւել երեխաներին: «Բարի Ձմեռ պապ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է նվիրատվության հիմնադրամ, որի միջոցով հավաքված գումարը ուղղվելու է բարեգործական նպատակներին:
2008 թ. ծրագիրն անցկացվում էր հիմնականում Սյունիքի մարզում: Այնտեղ ստեղծվել էր Ձմեռ պապի գրասենյակ, ու բոլոր երեխաները կարող էին իրենց ցանկությունները նամակով ուղարկել Ձմեռ պապին: Ի պատասխան այդ նամակների, 15 Ձմեռ պապ եւ Ձյունանուշ այցելել էին 2500 նամակագիր երեխաների: Այս տարի Ձմեռ պապին ուղղված նամակների արկղերը տեղադրված են Երեւանում Վայքում: