AM
8 February 2002 - 18:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի կառվարությունը հանդես է եկել Վրաստանի պարտքերը, որոնք կազմում են մոտավորապես 20 միլիոն դոլար, վերաձեւակերպելու համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ սկզբունքային պայմանավորվածությունը այդ մասին ձեռք է բերվել դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարի Երեւան կատարած այցի ընթացքում: Դեռեւս պետք է ճշտվի պարտքի մարման ժամկետացանկը եւ որոշվի տոկոսային դրույքների չափը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: