Նյու Յորքի «Ագորա» պատկերասրահում կբացվի Վալտեր Վարդերեսյանի գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 2-ն եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 23-ը:
Վալտեր Վարդերեսյանը ապրում եւ աշխատում է Լոս Անջելեսում: Քանդակագործի գործերը իրենցից ներկայացնում են տարական խորհրդանիշեր, որոնցում կարելի է գտնել մոտիվներ, որոնք ներկայացնում են ժամանակ, ոգի եւ անհատականություն: Հիմնականում նա աշխատում է պողպատի, բրոնզի եւ ոսկու հետ: