AM
19 June 2003 - 14:31 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԴԻՄԱԿԱՅԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինները համատեղ գործողություններ կիրականացնեն թմրանյութերի ապօրինի շրջանառությանը դիմակայելու համար: Այդ մասին, ՐԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության միավորված կոլեգիայի նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: «Մենք պայմանավորվել ենք այնպիսի օպերացիաների մասին, ինչպիսին, ասենք, «Կանալն» է եւ նրանք բոլորը կհամաձայնեցվեն մեր օպերատիվ ստորաբաժանումների մակարդակով»,-հաղորդել է Բ.Գռիզլովը: Նախարարը նշել է, որ այժմ, Աֆղանստանից Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման ավանդական ուղիներից բացի, կազմակերպվել են նոր կանալներ: Նրա խոսքերով, վերջերս Ռուսաստան են սկսել մուտք գործել սինթեթիկ թմրանյութեր Արեւմտյան Եվրոպայից: