AM
11 Հունվար 2010 - 13:25 AMT

Երեւանում սկսվել է Արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ՀՅԴ ցույցը

Երեւանում` Շահումյանի հրապարակում, սկսվել է հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ ՀՅԴ կազմակերպած ցույցը: Ցույցի կազմակերպիչներին միացել են նաեւ այլ քաղաքական կուսակցություններ, մասնավորապես «Ժառանգություն», Հայաստանի Ռամկավար-Ազատական, «Նոր ժամանակներ»: Նախքան ցույցը լրագրողների առջեւ ելույթ ունեցած ՀՅ «Դաշնակցություն» Բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հաղորդեց, որ իրենք մտադիր են ՀՀ Սահմանադրական դատարանին փոխանցել Արձանագրությունների միջազգային իրավաբանական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը չեն արձագանքում Հայաստանի շահերին եւ իրենց մեջ երկրի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են պարունակում:

Ներկա պահին ցույցը մոտ 1000 մասնակից է հավաքել: