AM
11 January 2010 - 13:32 AMT

Լիլիթ Պիպոյան. Հայկական հեռուստաալիքների ամանորյա եթերը ինձ հիասթափեցրել է

«Մեր հեռուստատեսության ամանորյա եթերը գեր հագեցած էր ցածր մակարդակի ռեստորանային երաժշտությամբ: Այդպիսի երաժշտություն լսում է բնակչության մի մասը, իսկ ին՞չ անեն նրանք, ում դուր չի գալիս այդպիսի երաժշտություն: Հեռուստաալիքների ամանորյա եթերը ինձ հիասթափեցրել է», հայտարարել է հունվարի 11-ն կայացած մամլո ասուլիսում երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

«Երաժշտության մեջ մարդկանց պետք է ուղղորդել ինչպես փոքր երեխաների», – ասել է կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը: Նա նշել է, որ եթեր դուրս եկող երաժշտության համար գրաքննությունը չեղյալ հայտարարելու հետ մեկ տեղ մեր բնակչության երաժշտական ճաշակի մակարդակը շատ է իջել:

Լիլիթ Պիպոյանը ծնվել է Երեւանում, ստեղծագործական ընտանիքում: Ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: Հետագայում պաշտպանել է հայկական ճարտարագիտության պատմության եւ տեսության թեմայով թեկնածուական թեզը: Լիլիթ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայկական պոեզիայի եւ բանահյուսության վրա: Հիմնականում նա զբաղվում է միջնադարյան երգերով, որոնց արդիականացնում է: Նա ելույթներ է ունեցել Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սիրիայի բեմերում: