AM
12 Հունվար 2010 - 08:49 AMT

Արձանագրությունների հարցը դեռեւս չափազանց կարեւոր է հայ ազգի համար

Լավ կլիներ, եթե Արձանագրությունների քննարկումն ու լսումները ՍԴ-ում հրապարակային լինեին, ոչ թե գրավոր ընթացակարգով, քանի որ այդ հարցը չափազանց կարեւոր է եւ հուզական հայ ազգի համար: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Սակայն ՍԴ-ն օրենքով իրավունք ունի քննել միայն այն գործերը, որոնք ներկայացվում են միայն գրավոր տեսքով: Այն փաստագրական նյութն, որն ունի ՍԴ-ն եւ մեր իրավագիտական հիմնավորումը հաշվի կառնվեն որոշում կայացնելիս: Ես հուսով եմ, որ ՍԴ-ն այնպիսի որոշում կընդունի, որը բխում է Հայաստանի ազգային շահերից»,-ասել է Ռուստամյանը: