Վրացական հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակիչները, ինչպես նաեւ նոր նահանգապետ Թեյմուրազ Մոսիաշվիլին, անհանգստացած են` ժամանակին այստեղ բնակվող, մեսխեթցի թուրքերի մարզ վերադառնալու հեռանկարով: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անզոր Թամարիշվիլին այս կապակցությամբ հայտարարել է, որ պետք է անել հնարավորը մարզի տարածքում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը կանխելու համար: «Երբ նրանք այստեղ էին ապրում, զբաղվում էին միայն թալանով, սպնում էին եւ բռնաբարում: Այժմ էլ հայտարարում են, թե ուզում են Հայրենիք վերադառնալ, իսկ հետո էլ ինքնավարություն կպահանջեն: Այդ պատճառով էլ մենք հաստատապես որոշել ենք` ոչ մի մեսխեթցի թուրք այստեղ չի լինի»,- հայտարարել է վրացի խորհրդարանականը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: