AM
12 January 2010 - 13:14 AMT

Հայաստանի դպրոցներում 1990 թ. Բաքվում հայերի ջարդերին նվիրված դասընթաց է անցկացվելու

Հայ դպրոցականները լիարժեք տեղեկատվություն կստանան 1990 թ. Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին: «Հունվարի 13-19-ին Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում պատմության մեկ դասաժամ է նվիրվելու 1990 թ. Բաքվում հայերի ջարդերին», – հունվարի 12-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի գիտության եւ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը :