AM
12 Հունվար 2010 - 14:00 AMT

«Արեւմտյան ադրբեջանցիներ» համայնքի ստեղծումը Բաքվի տեղեկատվական պատերազմն է Հայաստանի դեմ

Ադրբեջանում, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիներ եւ Երեւանի վտարանդի կառավարություն» համայնքի ստեղծման մասին հաղորդագրությունը Ադրբեջանի հերթական տեղեկատվական պատերազմի դրսեւորումն է Հայաստանի դեմ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:

«Նմանօրինակ համայնքի ստեղծումը կարելի է դիտարկել որպես հակակշիռ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն գաղափարախոսության, ըստ որի ԼՂՀ տարածքը Ադրբեջանից բռնագաղթած հայերի համար վնասի փոխհատուցում է: Այդ նախաձեռնությունը ադրբեջանական կողմի հակաքայլն է այդ ուղղությամբ», – ասել է Սերգեյ Մինասյանը: