AM
5 February 2002 - 18:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ

Փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի Թբիլիսի: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Վարդան Օսկանյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլու եւ վրաց խորհրդարանականների հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: