Այսօր հեռախոսային զրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ: Ինչպես հայտնել է Կրեմլի վարչակազմի մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, գլոբալ քաղաքականությանը, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստմանը, որը կկայանա մարտի սկզբին Ալմաթիում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: