Այսօր առավոտյան տեղական ժամանակով 05:50 Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աշոցք քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում ցնցումների ուժը կազմել է 5 բալլ: Երեւանում, Գյումրիում, Ստեփանավանում զգացվել են 3-4 բալլ ուժգնությամբ ցնցումներ: Զոհեր եւ ավերածություններ չկան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: