AM
15 Հունվար 2010 - 17:42 AMT

Հայաստանի ԱԳ նախարարը քննարկեց տարածաշրջանային հարցերը ԵՄ երկրների դեսպանների հետ

Հունվարի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը քննարկվել է միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: