AM
4 February 2002 - 18:45 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԴԵՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դեմ հանդես եկավ միլի մեջլիսի նիստին հնչած նախագահական կառավարման ժամկետի 5-ից 7 տարի երկարացման վերաբերյալ առաջարկությանը: Նա դեմ արտահայտվեց նաեւ այդ հարցը հետագայում երկրի խորհրդարանում քննարկելուն: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին այդ նախաձեռնության համար, Ալիեւն ընդգծեց, որ Սահմանադրությունում նախագահական կառավարման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցի առումով փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չկա: Հիշեցնենք, որ փետրվարի մեկին պատգամավոր Էլդար Իբրահիմովը հանդես եկավ առաջարկությամբ` երկարացնել նախագահական կառավարման ժամկետը: Այդ առաջարկությունը պաշտպանել են իշխանամետ շատ պատգամավորներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: