AM
4 February 2002 - 18:41 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի այցը ԱՄՆ կերկարաձգվի մինչեւ փետրվարի 10-ը: «Թուրան» գործակալության տվյալներով, միջազգային տնտեսական ֆորումի ավարտից հետո Հեյդար Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կայցելի Վաշինգտոն, ուր կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնի եւ այլ պաշտոնական անձանց հետ: Կլիվլենդի կլինիկայում նա բուժման կուրս կանցնի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: