Նյու Յորքում կայացած միջազգային տնտեսական ֆորումում հայկական պատվիրակությունը գլխավորող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Քննարկվել են, մասնավորապես, հարցեր, որոնք առնչվում են փետրվարի վերջին Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու միջնորդների կատարելիք առաջիկա այցին: Միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքի ընթացքում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել է եւ Ադրբեջանի նախագահը Հեյդար Ալիեւը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: