Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր Վենա եւ Բրատիսլավա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, պետության ղեկավարի շրջագայությունը Եվրոպա կսկսվի փետրվարի 25-ին: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո միջնորդները կժամանեն տարածաշրջան: Հակամարտության կողմեր հանդիսացող պետությունների մայրաքաղաքներ կատարելիք այցը սպասվում է մարտի սկզբին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: