AM
19 Հունվար 2010 - 09:52 AMT

Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման

Ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունում:
Միեւնույն ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրել է Փաշինյանին ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքով` ուժի կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ:

Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարծքում, սակայն պարտվեց: