Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չի բացառում պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ, երկկողմ հարաբերությունների կանոնավորման համար, անմիջական կապերի հաստատման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով` այդ առումով, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումը արդյունավետ էր: Վարդան Օսկանյանը չի բացառել իր թուրք պաշտոնակցի հետ մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը: «Երկու կողմերը տրամադրված են կանոնավորել հարաբերությունները երկոսության միջոցով, որը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների միջեւ հարաբերություններին»,- հայտնել է Վարդան Օսկանյանը` հրաժարվելով տեղեկացնել Իսմայիլ Ջեմի հետ բանակցությունների մանրամասները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: