AM
19 January 2010 - 14:07 AMT

Հանրահայտ լրագրող Նաոմի Քլեյնը դասախոսություն է կարդալու` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

Կանադացի լրագրող, գրող եւ սոցիոլոգ Նաոմի Քլեյնը հունվարի 25-ին Ստամբուլի Բոգազչի համալսարանում դասախոսություն է կարդալու մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին: Նրա ելույթը նվիրված է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել են Բոգազչի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

Նաոմի Քլեյն` կանադացի ժուռնալիստ, քաղաքական ակտիվ գործիչ եւ բազում գրքերի հեղինակ է: Նա պարբերաբար հոդվածներ է գրում Nation и Guardian թերթում:

Harper’s թերթի համար Իրաքից կատարած մեկնաբանությունների համար նա 2004 թ. արժանացել է «Լրագրության մեջ սոցիալական արդարության համար» Ջեյմս Արոնսոնի մրցանակին:

Հրանտ Դինքը զոհվել է 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թերթի խմբագրության շենքի առջեւ մարդասպանի արձակած գնդակից: Երկու տարի երկարաձգվող դատավարությունից հետո մարդասպանը չի պատժվել: Այդ սպանության գործում բացահայտվում են նորանոր մանրամասներ, մասնավորապես` Դինքի սպանության գործին «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցության մասին: Հ. Դինքին սպանողը 18-ամյա Օգյուն Սամասթն է, սակայն պարզվել է, որ սպանության անմիջական կատարողը միանգամայն այլ մարդ է:

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում բազմիցս ահաբեկել են, որ հաշվեհարդար են տեսնելու: