Նյու Յորքում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումում հայկական պատվիրակությունը գլխավորող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իսմայիլ Ջեմի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: