Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը հերքել է լուրերը` Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հնարավոր հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ մի շարք ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությամբ` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մարտի սկզբին Ղազախստանում, ամենայն հավանականությամբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: