AM
20 January 2010 - 10:29 AMT

Ուկրաինայում կստեղծվի հայ պարարվեստի ստուդիա

«Երկու ժողովրդների լեզվից, մշակույթից, հույզերից, կատակներից շոու-համերգ ստեղծելու գաղափարը ամրապնդում է մարդկանց փոխըմբռնումը եւ փոխադարձ հարգանքը», – ասել է հայտնի խորեոգրաֆ Նելլի Կարապետյանը, մեկնաբանելով Երեւան-Կիեւ-Տրանզիտ նախագծի առաջին համերգը:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, մասնակցությունը Երեւան-Կիեւ-Տրանզիտ նախագծում ոգեւորել է Նելլի Կարապետյանին հայ պարարվեստի ստուդիայի ստեղծմանը:

Ներկայումս ես աշխատում եմ հայ պարարվեստի ստուդիայի ստեղծման ուղղությամբ: Հետագայում առավել տաղանդավոր ուսանողներից ես նախատեսում եմ Կիեւում ստեղծել հայկական պարի համույթ: Կոլեկտիվը կմասնակցի տարբեր նախագծերում, եւ փառատոններում, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում», – հայտնել է նա: