Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրային: Շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները, այդ թվում նաեւ պաշտպանական բնագավառում, առավել կզարգանան եւ կամրապնդվեն, համագործակցությունը կթեւակոխի որակական նոր փուլ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:






