«Իտեռա» կոնցեռնը չի կրճատի գազի առաքումները Հայաստան: «Հայռուսգազարդ» ընկերության մամլո ծառայության հաղորդման համաձայն` առաքումները կիրականացվեն նախկին ծավալներով` 5 միլիոն 200 հազար խորանարդ մետր օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում, վկայակոչելով կոնցեռնի ղեկավարությանը, հաղորդագրություն եղավ այն մասին, որ պարտքերը չվճարելու պատճառով, փետրվարի մեկից գազի առաքումները Հայաստան կկրճատվեն երեք անգամ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: