Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հունվարի 26-ին ձերբակալել են թուրքական հետախուզության գործակալի: Ինչպես հաղորդել են այսօր «Արմինֆո» գործակալությանը ԱԱՆ-ի մամլո ծառայությունում, ձերբակալված անձը Հայաստանի քաղաքացի է: Նրա անունը չի հաղորդվում: Թուրքիայի ազգային հետախուզության հանձնարարությամբ` նա հավաքել եւ փոխանցել է քաղաքական, տնտեսական եւ ռազմական բնույթի տեղեկություններ: Հարուցվել է քրեական գործ` դավաճանություն Հայրենիքին շպիոնաժի միջոցով հոդվածով: Նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱՆ քննչական վարչությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: