AM
31 January 2002 - 18:10 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ , ՔԱՆԻ ՈՐ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվի «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Անդրկովկասի մահմեդականների վարչության հոգեւոր առաջնորդ Շեյհ-ուլ- իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կարող է հրաժարական տալ: Որպես հրաժարականի պաշտոնական վարկած կներկայացվի վատ առողջական վիճակը: (Այժմ նա բուժվում է Թուրքիայում:)Իրականում, թերթի տվյալներով, Փաշազադեի հրաժարականի պատճառ կարող է դառնալ այն, որ նա չի վայելում իշխանությունների աջակցությունը, որոնց ձեռք չի տալիս նրա քաղաքական ինքնուրույնությունը: Հիշեցնենք, որ փետրվարին նախատեսվում է անցկացնել Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հերթական, թվով յոթերորդ հանդիպումը, որը կկայա Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսի Երկրորոդի միջնորդությամբ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացման հետ կապված հարցեր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: