AM
5 July 2002 - 00:00 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀԱՅԵՐԻՆ

Առաջին անհանգստացնող ազդանշանն ստացվեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի` Ստամբուլ այցելության նախօրեին: Թուրքիայի «արեւմտյան մայրաքաղաքում» անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունների հոբելյանական նստաշրջանը սկսելուց մեկ օր առաջ ահաբեկիչների հարձակմանը ենթարկվեց Ստամբուլում հայկական Ս. րիգոր Լուսավորչի եկեղեցին: Պայթած ռումբի բեկորները ջարդել էին եկեղեցու ապակիները եւ վնասել պատերը: Երջանիկ պատահականությամբ եկեղեցական սպասավորներից եւ այցելուներից ոչ մեկը չէր տուժել: Ընդամենը մի քանի օր անց Ստամբուլին մոտ գտնվող հայաշատ Ղանդիլ քաղաքում եւս հարձակման ենթարկվեց Ս. րիգորի անվան եկեղեցին: իշերն անհայտ անձինք ջարդել էին եկեղեցու բոլոր ապակիները, վնասել եկեղեցական զանգը:

Պատահարի մասին անմիջապես տեղեկացվել են իրավապահպապան մարմինների ներկայացուցիչները, որոնք վստահեցնում են, որ պատահարի հետաքննությունն իսկապես տարվում է: Սրան, անկեղծ ասած, դժվար է հավատալ, քանի որ, եթե թուրքական ոստիկանությունն իսկապես անհանգստացած լիներ վերջին շրջանում հաճախակի դարձած հակահայկական դրսեւորումներով, ապա նա պետք է որ բոլոր անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկած լիներ առաջին հարձակումից հետո: Հայտնի է, որ արաբա-իսրայելյան հակասությունների սրումից հետո Թուրքիայում հատուկ հսկողության վերցվեցին շրջակա բոլոր սինագոգները(Ադրբեջանական ոստիկանությունը նմանատիպ միջոցներ է ձեռնարկվել նաեւ Բաքվի սինագոգների հանդեպ): Հայկական եկեղեցիների դեպքում ոչինչ չի ձեռնարկվել, որը տեղիք է տալիս կարծելու, որ պաշտոնական մարմինները շահագրգռված են հայկական սրբությունների հանդեպ ահաբեկչական գործողությունների շարունակությամբ:

Ստամբուլյան պատահարների քաղաքականացումն անխուսափելի է: Չէ որ խոսքը մի երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որտեղ հայերը ենթարկվել են աշխարհի 14 պետությունների կողմից ընդունած եղեռնի: Այժմ ահաբեկչական գործողությունների զոհերն են դառնում 1915 թվականի զարհուրելի իրադարձություններից հետո կենդանի մնացածների սերունդները: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է կազմակերպված ահաբեկչական գործողությունները: Արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, մեկնաբանելով Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակումները, թուրքական իշխանություններին կոչ է արել ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները` նման պատահարների կանխման համար:

Շարադրելով Թուրքիայում հայկական եկեղեցիների դեմ ահաբեկչական հարձակումների տարեգրությունը` ակամա հիշվում է վերջերս Լոնդոնում հայկական դեսպանատան պայթյունը: Հիշեցնենք, որ Լոնդոնի ոստիկանությանը չհաջողվեց հաստատել կատարվածում թուրքական ահաբեկչական կառույցների մասնակցությունը: Սակայն, հետաքրքրական է այն, որ Լոնդոնում պայթյունից անմիջապես հետո Անկարան ակտիվ քարոզարշավ սկսեց` թուրքական դիվանագետների դեմ ԱՍԱԼԱ կազմակերպության գործողությունների մասին հիշեցնելու համար: Նման օպերատիվությունը չի կարելի չդիտել որպես Բրիտանիայում հայկական դեսպանատան դեմ ահաբեկչական գործողության արդարացման ձգտում:

Թուրքական ահաբեկիչների գործողությունները չեն սահմանափակվում հակահայկական ակցիաներով: Սրան կան թարմ վկայություններ: Ս. րիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի օրը պղծվել է նաեւ հունական եկեղեցին: Իսկ երեքշաբթի տեղեկություն է ստացվել հայտնի քուրդ գործչի, ոչ մեծ թուրքական քաղաքի քաղաքապետի սպանության մասին: իտակցումն այն բանի, որ թուրքական ահաբեկիչների թիրախը միայն հայերը չեն, թույլ մխիթարանք է: