Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը խորհրդակցություն է անցկացրել սփյուրքում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Զրույցի առարկա է դարձել նախապատրաստումը «Հայաստան-Սփյուրք» առաջիկա երկրորդ համաժողովին, որը իր աշխատանքները կսկսի մայիսի 27-ին Երեւանում: Ռամկավար-Ազատական, Հնչակյան եւ Դաշնակցություուն կուսակցությունների ղեկավարների ներկայացուցիչները խոստացել են ըստ ամենայնի աջակցել համաժողովի անցկացմանը: Վարդան Օսկանյանը ծանոթացրել է նրանց միջոցառման նախապտրաստման ընթացքին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: